Նավթ արդյունահանող երկրները՝ ՕՊԵԿ անդամներն ընթացիկ տարվա հունվար ամսին նավթի արդյունահանումը կրճատել են օրական 840 հազար բարելով: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը, փոխանցում է www.gazeta.ru-ն:
Astenbeck Capital Management ֆոնդի հիմնադիր Էնդրյու Հոլլի կարծիքով, ՕՊԵԿ երկրների կողմից նման կրճատումները կարող են հանգեցնել նավթի օրական պաշարների՝ մինչև 2 մլն բարելով նվազման: