Ուկրաինան Բաքվի հետ պայմանավորվել է այլևս չներկրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքներն առանց պաշտոնական Բաքվի թույլտվության: Այս մասին "Интерфакс-ին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն՝ ընդգծելով, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Բաքու կատարած այցի ժամանակ, և որ այդ պայմանավորվածությունն արդեն գործում է:
Դեսպանի խոսքերով՝ միևնույն ժամանակ Բաքուն պարտավորվել է չներկրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում արտադրված ապրանքները՝ եթե դրանց վրա նշված չէ, որ դրանք արտադրված են Ուկրաինայում: