Բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը Մինսկից Բաքու է արտահանձնվել վերջինի հարցումով, Հեյդար Ալիևի անվան օդանավակայան է հասել Գլխավոր դատախազության աշխատակիցների ուղեկցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելության համար։