Շոտլանդական խորհրդարանը դեմ է քվեարկել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բրիտանական կառավարության կողմից մշակված օրինագծին: 124 պատգամավորներից 90-ը դեմ է քվեարկել օրենքին, որ ենթադրում է լիազորությունների տրամադրում վարչապետ Թերեզա Մեյին՝ Brexit-ի գործընթացը սկսելու համար: Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, քվեարկության նախաձեռնությունը Շոտլանդիայի կառավարությանն էր, և այն չունի իրավական ուժ:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն փետրվարի 2-ին առաջն ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառման մեկնարկին: Խորհրդարանում երկօրյա բանավեճերից հետո օրինագծի օգտին 498 պատգամավոր է քվեարկել, դեմ` 114-ը: Դեմ է քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը և ազատական դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավոր և 1 պահպանողական:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը փետրվարի 8-ին պետք է վերջնական հավանություն տա օրինագծին, որից հետո այն կփոխանցվի Լորդերի պալատ, որտեղ կքննարկվի մարտի 7-ին:
Նշենք նաև, որ, սոցհարցումների արդյունքների համաձայն, Շոտլանդիայում աճում է Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու կողմնակիցների թիվը: