Այսօր՝ փետրվարի 9-ին, Ստամբուլի Բեյօղլու կինոթատրոնում կկայանա «Վանքի երեխաները» ֆիլմի պրեմիերան, գրել է թուրքական Evrensel պարբերականը:
Ֆիլմի ռեժիսորը ծնունդով դերսիմցի Նեզահաթ Գյունդողանն է: Սա ցեղասպանության թեմայով Գյունդողանի առաջին գործը չէ: Նախկինում նա նկարահանել էր «Դերսիմի կորած աղջիկները» եւ «Հայ վայ ժամանակ» մեծ աղմուկ հանած ֆիլմերը։ Ֆիլմում պատմվում է Հայոց ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի մասին, որոնց զգալի մասը կոտորվեց 1937-1938 թթ. Դերսիմի կոտորածների ժամանակ, ողջ մնացածներն էլ թուրքացվեցին ու իսլամացվեցին:
Իրենց արմատներից կտրված դերսիմցիներից բացի ֆիլմում անդրադարձ կա նաև 1915-ից հետո այդտեղ գործած միակ հայկական Հալվորի Սբ. Կարապետ վանքի մասին, որի վանահայրը 1937-ին ձերբակալվում է և գյուղի մյուս հայերի ու ալևիների հետ սպանվում: Իսկ եկեղեցին պետության կողմից ամբողջությամբ ավերվում է 1938 թ.-ին: