Հրապարակվել է 9/11-ի գործով գլխավոր մեղադրյալի նամակը՝ հասցեագրված Օբամային

11:22     9 փետրվարի, 2017

Ամերիկյան լրատվամիջոցներում հրապարակվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով գլխավոր մեղադրյալ պակիստանցի Խալիդ Շեյխ Մուհամմադի՝ Բարաք Օբամային ուղղված նամակը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը:

Իր նամակով նա փորձել է բացատրել, թե ինչն է դրդել ծայրահեցականներին իրականացնելու ԱՄՆ պատմության ամենաարյունալի ահաբեկչությունը, որն հանգեցրել է հազաավար զոհերի:

18 էջանոց ուղերձից մեջբերվում են հատվածները։ Մասնավորապես, Մուհամմադն Օբամային անվանել է «հալածանքի ու բռնակալության երկրի» նախագահ։ «Այդ մենք չենք, որ Ձեր դեմ պատերազմ ենք սկսել 9/11-ին։ Այդ դուք և մեր երկրում Ձեր բռնապետներն են», - գրել է հեղինակը։

Գուանտանամոյի բանտում պահվող Մուհամմադը նամակ էր գրել դեռևս 2015 թվականի հունվարին, սակայն բանտի ղեկավարությունը հրաժարավել էր այն ուղարկել նրան։ Սակայն այժմ ամերիկյան վարչակազմի փոփոխությունով պայմանավորված Miami Herald թերթը հրապարակել է այդ նամակից հատվածներ:


© armedia.am