Եվրամիության երկրները պետք է պայքարեն Ռուսաստանի վարած ապատեղեկատվության արշավի դեմ, ուշադրություն հատկացնեն մարդկանց կյանքի որակի վրա և ձգտեն ուժեղ և միասնական Եվրամիության: Այս մասին, ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հայտարարել է Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Ռիգայում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ:
«Մեր համերաշխությունը չի սահմանափակվում խոսքերով: Մենք պետք է միասին պայքարենք ռուսական ապատեղեկատվության դեմ»,- նշել է Գաուկը:
«Մեզ հարկավոր է ուժեղ և միասնական ԵՄ, նրա ապագայի մասին համաձայնություն»,- ընդգծել է Գերմանիայի նախագահը: