416 կետեր ափ են նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզու մոտ, հայտնում է The Guardian-ն՝ ընդգծելով, որ սա վերջին տասնամյակների ընթացքում կաթնասունների ամենազանգվածային ինքնասպանությունն է:
Բնապահպանության վարչությունը փրկարար աշխատանքներ է իրականացրել, սակայն կենդանիներն այնքան շատ են եղել, որ պահանջվել է նաև տեղի բնակչության օգնությունը:
Հաղորդվում է, որ հաջողվել է ծով ուղղել մոտ 100 կետի, սակայն նրանք հեռու չեն գնում և սպասում են ափի մոտ: Փրկարարները կարծում են, որ նրանք մտադիր են կրկնել փորձը: