Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է անում Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հորդորել իրենց կոնգրեսականներին դատապարտելու Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Մարաղայում և Բաքվում իրականացված հայերի կոտորածները: Այս մասին ասվում է հանձնախմբի պաշտոնական կայքում, փոխանցում է 1in.am-ը:
Հանձնախումբը հորդորում է միանալ «Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում» արշավին և կոչ անել սենատորներին ու Ներկայացուցիչների պալատի անդամներին հանդես գալ Ադրբեջանի կողմից իրականացված կոտորածները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակումն ու լարվածության աճը դատապարտող հայտարարությամբ: