Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12-րդ նախագահի ընտրությունները կկայանան այսօր Բեռլինում, հայտնում է РИА Новости-ն:
Նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը բաղկացած է Բունդեսթագի 630 պատգամավորներից և երկրի դաշնային հողերի 630 ներկայացուցիչներից: Ընտրվելու համար նա պետք է առնվազն 631 ձայն ստանա:
Ենթադրվում է, որ իշխող կոալիցիայի կողմից առաջադրված նախկին արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նախագահ կընտրվի հենց առաջին փուլով:
Շտայնմայերից բացի Գերմանիայի նախագահի պաշտոնին հավակնում են ևս 4 թեկնածուներ:
Նշենք, որ Գերմանիայում նախագահն ավելի շատ ներկայացուցչական դերակատարում ունի: