Կալիֆորնիայի հյուսիսային Օրովիլ քաղաքում անհապաղ տարհանում է հայտարարվել՝ երկրի ամենաբարձր ամբարտակի փլուզման պատճառով։ Նշվում է, որ ամբարտակը լրջորեն տուժել էր էրոզիայից, փոխանցում է lenta.ru-ն։
Քաղաքում մոտ 16 հազար մարդ է բնակվում, որոնց հրահանգվել է լքել քաղաքը ցանկացած ուղղությամբ բացի հյուսիսայինից։ Տարհանման ենթակա բնակավայրերի թվում նշվում են նաև Գրիդլին, Բիգսը, Յուբա-Սիթին, Լոմա Ռիկան։ Ընդհանուր առմամբ տարհանման ենթակա բնակավայրերում բնակվում է առնվազն 130 հազար մարդ:
Օրովիլում գտնվող համանուն լճի ջրի ծավաները գնահատվում են ավելի քան 4.3 մլրդ խորանարդ մետր։