Գերմանիայում վիրահատության պատրաստվող Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդին հնարավոր էփորձել են թունավորել: Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ այս կապակցությամբ արդեն հարցաքննվել է նրա անվտանգության ծառայության ղեկավարը, իսկ պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավարը ձերբակալվել է։