Բրիտանացի երգչուհի Ադելը հրաժարվել է ընդունել «Գրեմմի» մրցանակն իր «25» ալբոմի համար՝ հայտարարելով, որ ամերիկացի երգչուհի Բիյոնսեն ավելի արժանի է այդ հաղթանակին, հայտնում է lenta.ru-ն:
Նշվում է, որ եթե նա պաշտոնապես չընդունի մրցանակը, ապա կդառնա «Գրեմմի»-ից հրաժարված երկրորդ երաժիշտը: Առաջինը դա արել է իռլանդացի երգչուհի և դերասանուհի Շինեյդ Օ՛Կոնորը 1990 թվականին:
«Գրեմմի» 59-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 12-ին: Տարվա լավագույն երգ է ճանաչվել Ադելի Hello երգը: Բիյոնսեն մրցանակ է ստացել Formation երգի տեսահոլովակի համար: