Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ գագաթաժողովից վիճելի տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը օրինականացնող օրենքի ընդունման պատճառով, գրում է իսրայելական հեղինակավոր Haaretz թերթը՝ իր դիվանագիտական աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ գերմանական կողմը խիստ դժգոհ նման օրենքի ընդունումից և բոլոր հնարավոր խողովակներով ցույց է տալիս իր վերաբերմունքը: Միևնույն ժամանակ Երուսաղեմում մայիսի 10-ին նախատեսված Նեթանյահու-Մերկել հանդիպման չեղարկումը Բեռլինը պաշտոնապես բացատրել է երկրում սեպտեմբերին կայանալիք ընտրություններով:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելից պահանջել էր դադարեցնել Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը, սակայն հրաժարվում է կատարել այդ պահանջը: