Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հրապարակել է Համայն Վրաց կաթողիկոս Իլյա II-ի սպանության փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող հոգևորական Գեորգի Մամալադձի նամակը:
Նամակը, որի իսկությունը դեռևս չի հաստատվել, հոգևորականը կաթողիկոսին էր ուղարկել դեռ երկու ամիս առաջ: Նրանում խոսվում է վրաց եկեղեցում առկա բազմաթիվ մեքենայությունների մասին: Մասնավորապես նշվում է, որ ստուգումներից մեկի ժամանակ եկեղեցի հաստատություններից մեկում հայտնաբերվել է 5 մլն լարիի անհետացում:
Հիշեցնենք, որ Վրաստանի եկեղեցում սկանդալն առաջացել էր փետրվարի 13-ին, երբ Գեորգի Մամալաձեն ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում. նրա ուղեբեռի թաքստոցում թույն են հայտնաբերել: Հոգևորականը մեկնում էր Գերմանիա, որտեղ բուժում է անցնում վրաց կաթողիկոսը: