Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի ներկայացրած դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
«Ներկայացված բողոքում հայցվոր կողմը բավարար հիմքեր չի ներկայացրել հիմնարար իրավունքների կամ դրան հավասարազոր իրավունքների խախտման վերաբերյալ»,- ասվում է գերմանական դատարանի պատասխանում:
Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունել է հունիսի 2-ին: