Փետրվարի 12-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածել է տեսանյութ, որտեղ պնդում են, որ «հայկական հրետանին նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը»: Սակայն նույն տեսանյութում հստակ երևում է, որ թիրախի տակ գյուղերի կողքին թաքնված ադրբեջանական հրետանին է: Այս մասին հայտնում է Ռազմ.info-ն:
Տեսանյութում ադրբեջանցի գյուղացիները ևս նշում են, որ հայկական ստորաբաժանումները մինչ այդ գյուղի բնակելի հատվածի վրա չեն կրակել, բոլոր արկերն ընկել են գյուղի մոտ:
Սակայն նույն տեսանյութում՝ հենց նկարահանման պահին մի քանի անգամ կրակում են նույն «գյուղին մոտ» հատվածին, ինչի ընթացքում հստակ երևում է, որ այնտեղ տեղակայված են ադրբեջանական զինուժի հրետանային համակարգեր, ամենայն հավանականությամբ՝ 85 մմ տրամաչափի Դ-44 թնդանոթ:
Կարելի է ենթադրել հայկական կողմը պատասխան կրակ է վարում ադրբեջանական հրետանու դիրքերին, ինչի ընթացքում ադրբեջանական գյուղերին հնարավոր հասցնելիք վնասների պատասխանատվությունը մոտակայքում հրետանի տեղակայողներինն է, ոչ թե՝ կրակողներինը:
Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: