Պոլսո Հայոց պատրիարքարանի շուրջ անսպասելի զարգացումները շարունակվում են:
Ինչպես փոխանցում է Թերթ.ամ՝ հղում կատարելով «Ակօս»-ին Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրիարքի ընտրության հետ կապված ճգնաժամային իրավիճակը պարզելու և համապատասխան որոշում կայացնելու համար Հայաստան է հրավիրել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին:
Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև առկախել է երեկ տեղի ունեցած արտակարգ ժողովի որոշումը՝ համարելով այն կանոնակարգի խախտում: