Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նոր գործարկված ներդրումային հարթակի կայքը (http://www.investmentprojects.am/) կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար: Կայքում պարբերաբար կավելացվեն և կթարմացվեն իրատեսական և հետաքրքիր ներդրումային ծրագրեր: Ներկա պահին արդեն իսկ առկա են 35-ից ավելի ներդրումային ծրագրեր: Ներդրումային հարթակի կայքը գործարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով:
Նպատակ հետապնդելով ներդրողներ ներգրավել ինչպես արտերկրից, այնպես էլ ՀՀ-ից՝ կայքում ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին ՀՀ ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ, ինչպես նաև` մանրամասն նկարագրվում է Հայաստան ներդրումային միջավայրի գրավչությունը, շահեկանությունը և հնարավոր հեռանկարները: