Համացանցում հրապարակվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի վրա կատարված հարձակման տեսանյութը։ YouTube-ում տեղադրվել են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրի օդանակավայանի տեսահսկման խցիկների արած տեսագրությունը։
Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը մոտենում տեղեկատվական տախտակին, և այդ պահին նրա վրա հետևից հարձակվում է մի կին։ Նա մի քանի վայրկյան պահում է տղամարդու գլուխը, որից հետո բաց թողնում ու թաքնվում բազմության մեջ։
Դրանից հետո տղամարդը մոտենում է անվտանգության աշխատակիցների և երկու մարդու մարդու ուղեկցությամբ ուղևորվում բուժկետ։ Կիմ Չեն Նամը սպանվել է Մալայզիայում փետրվարի 14-ին։ Ենթադրաբար, նրան թունավորել են։