Արցախի Սահմանադրական հանրաքվեին կմասնակցի ավելի քան 30 երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ և ԶԼՄ-ների 80-ից ավելի ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Մասնավորապես Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ են ժամանել պատվիրակություններ Եվրոպական խորհրդարանից, Չեխիայից, Պակիստանից, Բոլիվիայի բազմազգ պետության Պատգամավորների պալատից: Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ են ժամանել նաև Բուլղարիայի Ազգային ժողովի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի խորհրդարանների մի խումբ պատգամավորների, ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելին: