Այսօր առավոտյան Թուրքիայի և Ադրբեջանի Նախիջևան հանրապետության սահմանին՝ Դիլուջու անցակետի մերձակայքում, Իգդիրի շրջանում, ծանր ավտոտրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ բախվել են երկու ուղևորատար ավտոբուսներ:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ պաշտոնական աղբյուրներին հղվելով, վերջին տվյալներով՝ 8 մարդ զոհվել է, որոնցից 5-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են: Վթարի արդյունքում վիրավորվել է 28 մարդ՝ 26-ը Ադրբեջանի քաղաքացի: