ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.44 տոկոս
Համաձայն հանրաքվեի մասին ԼՂՀ օրենքի և ընտրական օրենսգրքի՝ ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը հրապարակեց տեղամասերում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի քվեարկության ընթացքի մասին տվյալները՝ քվեարկության ավարտից հետո։
Ըստ Ե. Արզումանյանի՝ ժամը 20:00-ի դրությամբ հանրապետությունում 103 766 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 314 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76.44 տոկոսը։