ԼՂՀ Սահմանադրական հանրաքվեին ժամը 03:00 դրությամբ՝ բարեփոխումներին կողմ է քվեարկել 69 հազար 540 մարդ`մասնակիցների 87,6 տոկոսը, դեմ` 7 հազար 686 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս:
ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76,44%։