Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մերձավոր արևելքում անկայունության համար մեղավոր է հենց Իրանը: «Անհնարին է հասկանալ և ընդունել նրանց մեղադրանքները, որը պատասխանատվություն է կրում տարածշրջանային լարվածության և անկայունության համար: Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիի հայտարարությունն անարդար է: Փոխարենը քննադատություններ հնչեցնել նրանց հասցեին, ովքեր քննադատում են Իրանին, ակնկալում ենք, որ նա կվերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին Թեհրանում Թուրքիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ՝ տարածաշրջանում Իրանի քաղաքականության վերաբերյալ թուրքական իշխանությունների հայտարարությունների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Բահրեյն կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանին մեղադրել է Սիրիան, Իրաքը կազմալուծելու, տարածաշրջանում երկրի ազդեցությունը մեծացնելու մեջ: