ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի գործարք կնքել Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական ոլորտներում, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Շոն Սպայսերը։
«Կարծում եմ նրա՝ որպես գործարարի և բանակցողի հաջողությունը պետք է դիտարկել որպես դրական նշան առ այն, որ նա ունակ է անելու դա», - ասել է Սպայսերը։
«Եթե մենք կարողանանք ընդհանուր դիքորոշումներ գտնել ԻՊ-ին պարտության մատնելու, ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսության աճի հարցերով այնտեղ, որտեղ մենք կարող ենք գտնել տնտեսական շահի ոլորտներ, ապա մենք այդպես էլ կանենք: Դրա շուրջ մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ», - հավելել է նա։