Եվրասիական զարգացման բանկը հանդես է եկել ԵԱՏՄ երկրների՝ 2016թ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին զեկույցով:
Զեկույցի համաձայն, 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ անկում է ապրել է 2.6 %-ով՝ զիջելով առաջատարի դիրքերը ԵԱՏՄ երկրերի շարքում՝ ի հաշիվ գյուղատնտեսական արտադրանքի աճի նվազման (2015թ. համեմատ) և շինարարության ոլորտի անկման: Տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը վերջին յոթ տարիների ռեկորդային անկումը գրանցեց՝ 2016թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 7.8 %-ով: Նախորդ տարվա նոյեմբերին նկատվեց տնտեսական ակտիվության աճ:
Զեկույցում նշվում է, որ 2016թ. ՀՀ տնտեսության շարժիչ ուժը հանդիսացել է արտահանումը. առաջին եռամսյակում ՀՀ արտահանումը 2015թ. համեմատ ավելացել է 23.9 %-ով: 2016թ. արտահանման համախառն աճը կազմել է 19.6 %, իսկ ներմուծումը նվազել է 0.8 %-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նշվում է նաև այն մասին, որ նախորդ տարի ՀՀ տնտեսական աճին նպաստել է հանքաարդյունաբերության և արտադրական աճը (համապատասխանաբար 12.1 % և 4.3%):
2016թ. տարեկան դեֆլյացիայի մակարդակը ՀՀ տնտեսությունում կազմել է 1.1 %:
2016թ. հունվար- սեպտեմբեր ամիսներին 40 %-ով ավելացել է բյուջեի դեֆիցիտը: Նշվում է, որ նախորդ տարի նվազել են ավելացված արժեքից, եկամտային և շահութահարկերից ստացված եկամուտները, և ավելացել են ծախսերը:
Նախորդ տարի ավելացել է ՀՀ պետական պարտքը՝ 2016թ. նոյեմբերի դրությամբ կազմելով 5596.3 մլն դոլար կամ որ նույնն է՝ ՀՆԱ 52.9%:
Նվազել է դոլարիզացիայի մակարդակը հայկական տնտեսությունում. եթե 2015թ. վերջին այն կազմում էր 65 %, ապա 2016թ. վերջում դոլարիզացիայի մակարդակը կազմել է 60.1%: