Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը, էստոնական «MILREM» և արաբական «IGG» ընկերությունները համատեղ նոր ցամաքային զրահամեքենա են արտադրել,որը գործում է առանց մարդու կողմից անմիջական ղեկավարման:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Ekonomi Haber» լրատվակայքին դա առաջին ռազմական մեքենան է, որը գործում է առանց անմիջական ղեկավարման:
«THeMIS» անունը կրող սարքը աշխատում է մարտկոցով և ընդունակ է մեկ լիցքավորմամբ անխափան գործել 10 ժամ: Այն ունի շուրջ 750կգ բեռ կրելու հնարավորություն:
Միջին Ասիայի և Աֆրիկայի երկրների համար նախատեսված սարքը կրում է «Aselsan»-ի կողմից արտադրված «SARP» հեռահար կրակային կայանը:
Բացի ռազմական գործիք լինելուց՝ «THeMIS»-ը բազմաթիվ այլ ֆունկցիաներ ունի: Այն կարող է ռազմամթերք տեղափոխել, հայտնաբերել ինքնաշեն պայթուցիկ սարքեր, դուրս բերել վիրավորներին, ինչպես նաև՝ օգտագործվել որպես անօդաչու սարքերի համար վայրէջքի հարթակ: