Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն անձամբ է հայտնել, որ Անկարան ապագայում պատրաստվում է դադարեցնել անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հաղորդում է Interfax-ը:
«Ես խոսել եմ նախագահ Էրդողանի հետ, նա անձամբ է ինձ ասել, որ Թուրքիան ապագայում դուրս կգա ՆԱՏՕ-ի կազմից»,-հայտարարել է Ժիրինովսկին Պետդումայում ելույթ ունենալիս:
Ժիրինովսկիի կարծիքով՝ փաստացիորեն ձևավորվել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան միությունը, որի գոյությունը կուսկցության ղեկավարը նպատակահարմար է համարում: