Նավթ արդյունահանող երկրների կողմից արդյունահանման ծավալների կրճատման մասին պայմանավորվածության կատարման մակարդակը կազմում է 94 %, իսկ կարտելի անդամ չհանդիսացող երկրներինը՝ 50 %: Այդ մասին լրագրողներին հայտնել է Քաթարի Էներգետիկայի նախարար Մուհամեդ բեն Սադեհ աս-Սադան, փոխանցում է ria.ru-ն:
Նրա խոսքերով, ՕՊԵԿ երկրների պարտավորությունների կատարման մակարդակն այսօրվա դրությամբ համարավում է «աննախադեպ բարձր»:
Աս-Սադայի պնդմամբ ՕՊԵԿ երկրները լրացուցիչ ազդակներ են ստանում պայմանավորվածությունների կատարման մակարդակը բարձրացնելու համար, սակայն այսօր դրանց երկարաձգման մասին խոսելու համար դեռ վաղ է: