Իրաքի անվտանգության ուժերն ԱՄՆ-ի աջակցությամբ սկսել են գրոհել Մոսուլի գլխավոր օդանավակայանը, որը տեղակայված է «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքում, հայտնում է Reuters գործակալությունը:
«Արագ արձագանքման ուժերը, դաշնային ոստիկանությունն ու հակաահաբեկչական ստորաբաժանումը գրոհում են Մոսուլի օդանավակայանի և Ալ-Ղազլանի ռազմաբազայի վրա», - հաղորդում է գործակալությունը:
Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել է Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ առաջնային խնդիրը խաղաղ բնակիչներին փրկելն է ահաբեկիչներից: