ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։
«Որպես ՀՀ վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը Վրաստան»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարապետյանը:
Հայաստանի վարչապետը մեկնել է Թբիլիսի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով։ Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչապետի հետ:
Երկօրյա այցի ընթացքում քննարկման առարկա են լինելու երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները:
Վարչապետի հետ միասին Թբիլիսիում ընթացող բանակցություններին կմասնակցեն տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և առողջապահության նախարարները, ինչպես նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: