Արևելյան Լիբիայի իշխանություններն արգելել են քաղաքացիներին լքել տարածաշրջանը
Արևելյան Լիբիայի ինքնահռչակ կառավարությունը 18-45 տարեկան քաղաքացիներին արգելել է լքել տարածաշրջանն առանց իշխանությունների թույլտվության: Ինքնավար տարածաշրջանի իշխանությունները նոր միջացառումները բացատրում են արտագաղթողներից շատերը արդյունքում դառնում են ծայրահեղական խմբերի անդամներ, փոխանցում է BBC-ն:
Ավելի վաղ իշխանությունները համանման արգելք էին սահմանել կանանց համար, քանի որ կանայք հաճախ շփումներ են ունենում օտարերկրյա հետախուզության հետ: Սակայն արգելքը գործել է մի քանի օր: Նշվում է, որ այս արգելքը ևս ամենայն հավանականությամբ ժամանակավոր բնույթ կունենա:
Արևելյան Լիբիան ինքնավար տարածաշրջանային կառավարության կողմից ղեկավարվում է 2013 թվականից: Լիբիայի արևմտյան հատվածը վերահսկվում է այլ կառավարության կողմից: