Անդամավճարները չվճարելու համար 6 երկիր ժամանակավորապես զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից: Այս մասին ասվում է համաշխարհային կառույցի տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ գլխավոր պարտատերը Վենեսուելան է, ով կարող է քվեարկություններին մասնակցել 24 մլն դոլար վճարելուց հետո: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում քվեարկելու իրավունքից զրկվել են նաև Կոբո Վերդին, Լիբիան, Պապուա Նոր Գվինեան, Սուդանը և Վանուատուն:
Նրանց իրավունքները կվերականգնվեն առանվազն երկու տարվա անդամավճար վճարելուց հետո, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: