«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանը այսուհետ կկոչվի «Ֆրանսիա-Արցախ»։Այս մասին ասվում է Բարեկամության շրջանի հայտարարության մեջ, հայտնում է «Արցախպրեսը»։
«30 երկրների 104 միջազգային դիտորդների նախնական զեկույցները ցույց են տալիս, որ քվարկությունն անցել է սովորական ռեժիմով ու իրավական պետության նորմերին համապատասխան։ Հիմա մենք սպասում ենք ԿԸՀ ու անկախ դիտորդների վերջնական զեկույցին»,- նշել է Բարեկամության շրջանի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։
Նա կարեւոր ու խորհրդանշական է անվանել այն, որ երկիրը կրելու է իր պատմական անվանումը, ինչպես այն միշտ կոչել են բնիկները։ «Սա քայլ է, որը կհանգեցնի անկախության գործընթացի ավարտին», ամփոփել է Ֆրանսուա Ռոշբլաունը։
Հիշեցնենք, որ նոր սահմանադրության մեջ, ինչպես եւ հնում, պահպանվում է դրույթը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ու «Արցախ» անվանումների համազորության մասին։