Մալազիայի իշխանությունները հայտարարել են, որ Կիմ Չոն Նամը` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբայրը, թունավորվել է ուժեղագույն թույնով: Քիմական փորձաքննության արդյունքների մասին հայտնել է Մալազիայի Առողջապահության նախարար Սուբամանյամ Սատասիվամը, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքերով, Կիմ Չոն Նամի մահվան պատճառ հանդիսացող շատ ուժեղ պարալիչն առաջացել է VX կոչվող թույնից, որը ՄԱԿ-ի կողմից հաստատված է` որպես մասսայական ոչնչացման քիմիական զենք:
Ավելի վաղ հայտնի է դաձել, որ Կիմ Չոն Նամի սպանության մեջ կասկածվող Ինդոնեզիայի քաղաքացի Սիտի Այսիյան կարծել է, թե մասնակցում է կատակի, որի ընթացքում իբր մանկական քսուկով տղամարդու դեմքը փակելու համար ստացել է 90 դոլար: