Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Հուսեյն Ալի Ամիրին հաստատել է լուրն այն մասին, որ ներկայիս նախագահ Հասան Ռոհանին կպայքարի նախագահության երկրորդ ժամկետի համար: Այդ մասին այսօր հայտնել է AFP գործակալությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Նախագահական ընտրություններն Իրանում կանցկացվեն այս տարվա մայիսին: Ալի Ամիրի խոսքերով, վերջին մի քանի շաբաթներին Ռոհանին եկել է եզրակացության, որ կմասնակցի ընտրություններին:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Իրանի Ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ գործող նախագահը մտադիր է մասնակցել 2017թ. նախանշված ընտրություններին:
Հայտնի է, որ Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուների գրանցումը կսկսի ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզարշավը կսկսի ապրիլի 27-ից, կավարտվի մայիսի 16-ին:
Նախագահական ընտրությունների ամսաթիվը հաստատվել է 2017թ. մայիսի 19-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր չէ թեկնածություն դնել: