Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում կայացած առևտրային տվյալներով նավթի համաշխարհային գներն աճում են. փոխանցում է gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսներն աճել են 0.61%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 54.32 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0.73%-ով և հասել 56.40 դոլար/բարելի: