Գերմանիայում փետրվարի 2-13-ը Վրաստանի պատրիարք Իլիա Բ-ի բուժման ժամանակ պատրիարքությունից կորել են պատրիարքի անձնական կնիքը և նրա ֆաքսիմիլեն: Այս մասին հայտնում է Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը՝ Վրաստանի ուղղափառ եկեղեցու հոգևոր անձանց հղումով:
«Կնիքի և ֆաքսիմիլեի կորուստը կարող է կապված լինել պատրիարքի կտակի կեղծման հետ՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի գահին իր հաջորդի վերաբերյալ»,- «Իմեդի»-ին հայտարարել Է աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին:
«Եթե Գերմանիայում վիրահատության ժամանակ պատրիարքը վախճանվեր, պատրիարքությունում պետք է շտապ կարգով հայտարարեին գահաժառանգին: Դա, անշուշտ, կլիներ պատրիարքի կեղծված կտակը»,- հայտարարել է Գ. Տիգինաշվիլին: