Ռեժիսոր Արշակ Զաքարյանը Youtube-ի իր էջում հրապարակել է փետրվարի 24–ի լույս 25-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանական բանակի դիրքերի վրա հարձակումը վկայագրող 2 նոր տեսանյութ:
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, սահմանի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ԼՂՀ ՊՆ պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները կորուստներ կրելով նահանջել են՝ զոհվածների դիակները թողնելով չեզոք գոտում: