Ռուսաստանն ու Չինաստանը վետո են կիրառել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևի նկատմամբ, հայտնում է Euronews-ը: Բանձևը նախատեսում էր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի իշխանությունների նկատմամբ՝ 2014 և 2015թթ. քիմիական զենք կիրառելու համար:
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանն այդ երկու պետություններին մեղադրել է, որ նրանք չեն ցանկանում Բաշար ալ-Ասադի ռեժիմին պատասխանատվության ենթարկել քիմիական զենք օգտագործելու համար։
Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտնել է, որ ՌԴ-ն չի աջակցի Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը:
Անվտանգության խորհրդի 9 անդամներ կողմ են եղել բանաձևին, երեքը՝ դեմ, երեքը՝ ձեռնպահ: