Հայաստանում «Իսկանդերների» առկայությունը դրական դեր է խաղում տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի ապահովման համար: Այս մասին է հայտարարել Արցախի նախագահ Բակո Սահակյանը gazeta.ru-ին տված հարցազրույցում:
«Պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ ու դեստրուկտիվ քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք սրտի, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման միակ գործնական մեթոդն է», - շեշտել է նա:
Սահակյանը նաև նշել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը վերականգնելու անհրաժեշտությունն ու կարծիք հայտնել, որ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջը խաղաղությունն այլընտրանք չունի: