Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական քարոզչության հերթական սուտը:
«Մինչ հերքում էի «շտաբի ոչնչացման» մասին ապատեղեկատվությունը, ադրբեջանական ագիտպրոպը տարածեց հերթական հորինվածքը, այս անգամ արդեն չեղած դիվերսիոն գործողության մասին: Այնպես որ Ադրբեջանական կողմը շարունակում է իր երևակայության դաշտում իրականացնել «հակահարվածային թեժ գործողություններ»: Բացառված չէ, որ որոշ ժամանակ հետո տեղեկանանք հակառակորդի ճամբարում տեղի ունեցած «մահվան ելքով» դեպքի մասին: Պետք չէ զարմանալ, սովորություն է...», - գրել է Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում: