Չավուշօղլուն կոչ է արել Գերմանիային «սովորել ճիշտ պահել իրեն»

20:24     3 մարտի, 2017

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիային երկակի ստանդարտների քաղաքականություն վարելու մեջ՝ Թուրքիայի արդարադատության նախարարի ելույթն իշխանությունների կողմից երկրի տարածքում չեղարկելու համար: 


«Եթե Գերմանիան ցանկանում է պահպանել Թուրքիայի հետ հարաբերությունները, նա պետք է սովորի իրեն ճիշտ պահել»,- ասել է Չավուշօղլուն, փոխանցում է lenta.ru-ն:


Գերմանական Գագենաու քաղաքի իշխանությունները չեղարկել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը, որը պետք է կայանար հինգշաբթի երեկոյան: Բոզդաղը դա անընդունելի է անվանել և հայտարարել է, որ չեղարկում է գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումը:

 


© armedia.am