Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղրղըզստանի Հանրապետություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը Բիշքեկ քաղաքում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։