Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախում ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Արցախում մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք պատկերը կազմելու համար Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցները բավարար չեն:
«Արցախում ունենք քաղաքակիրթ աշխարհի, եվրոպական կառույցների խիստ պակաս, և դա իր բացասական ազդեցությունն է ունենում նաև ՄԻՊ գրասենյակի աշխատանքի վրա, որովհետև մենք չենք ստանում այն աջակցությունը, որ սովորաբար ստանում են այլ երկրների համանման կառույցները»,- ասաց Մելիքյանը:
Օմբուդսմենը համոզմունք հայտնեց, որ անկողմնակալ դիտորդների ներկայությունն Արցախում կարող է նպաստել ոչ միայն մարդու իրավունքների վիճակի բարելավմանն, այլև հակամարտության կարգավորմանը: