Մալազիայում կանխվել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի դեմ մահափորձը: Ոստիկանությունը ձերբակալել է յոթ չարագործի, ովքեր Սաուդյան Արաբիայի թագավորի Մալազիա կատարելիք այցից առաջ պատրաստվում էին Կուալա-Լումպուրում հարձակվել թագավորական ընտանիքի վրա:
«Մենք կարողացել ենք նրանց ձերբակալել մինչև այն պահը, երբ նրանք կկարողանային ինչ-որ բան անել»,- ասել է ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը` հավելելով, որ կասկածյալների տարիքը 26-33 է, նրանցից մեկը հանդիսանում է մասնավոր մալազիական համալսարաններից մեկի ուսանող, իսկ ևս մեկը` խոհարար է տեղի ռեստորանում:
Ձերբակալվածներից երկուսը կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Նրանք պլանավորել էին նաև Մալազիայում ահաբեկչություններ կատարել:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Կուալա-Լումպուր առաջին անգամ պաշտոնական այցելություն ունեցել է փետրվարի 26-ին բազմամարդ պատվիրակության հետ: