Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին առաջին անգամ Մոսուլ է ժամանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականին քաղաքի գրավումից հետո:
Իրաքի կառավարության ղեկավարը և հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը Մոսուլ է ժամանել, որպեսզի անձամբ ծանոթանա ահաբեկիչներից քաղաքն ազատագրելու գործողության ընթացքին և անցկացնի ռազմարշավում գործի դրված ստորաբաժանումների ստուգում:
Ավելի վաղ կառավարական ուժերի ջոկատները հայտարարել էին արևմտյան Մոսուլի կենտրոնական թաղամասերում կառավարական շենքերի համալիրի նկատմամբ լիակատար հսկողությունը վերադարձնելու մասին: Քաղաքից ստացվող տեղեկությունների համաձայն, զինյալներն իրաքցի զինվորականների մարտական հաջողություններից հետո ԻՊ-ի ղեկավարությունից կարգադրություն են ստացել շտապ կարգով հեռանալ Մոսուլից և ուղևորվել Ռաքքա՝ Սիրիայում ԻՊ-ի գլխավոր պատվարը: