Իրաքում Տիկրիտ քաղաքի շրջանում հարսանիքի ժամանակ կրկնակի պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, հայտնում է Reuters գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով։
Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքերը գործողության մեջ են դրել երկու մահապարտ ահաբեկիչներ։
Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։