ՀՀ պետբյուջեից պաշտպանությանն ուղղվող ծախսերը 2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 21.7 տոկոսով՝ հասնելով 11.6 միլիարդ դրամի: 2016-ի հունվարին պաշտպանական ծախսերին ուղղվել էր 9.5 միլիարդ:
Ազգային վիճակագարական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում հունվարին պաշտպանությանն ուղղված ծախսերը կազմել են ընդհանուրի 19.7%-ը՝ նախորդ տարվա 17.9%-ի դիմաց:
ՀՀ 2017-ի ռազմական բյուջեն կազմում է 209.755.268.400 դրամ (շուրջ 439.7 մլն դոլար), որից, մասնավորապես, ռազմական պաշտպանության մասով՝ 202.046.175.100 դրամ, արտաքին ռազմական օգնության գծով՝ 164.647.800 դրամ: